среда, 1 октября 2014 г.

ԹԶՈՒԿԻ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

                                                       Թզուկի  մեծահոգությունը


  Անտառի ծայրում մի տնակ կար, որտեղ ապրում էր ծեր անտառապահը: Տնակի մոտ գտնվում էր մի հին ջրհոր: Մի օր անտառապահը սովորականի պես գնաց ջրհորից ջուր բերելու: Դույլը կախեց ջրհորը թե չէ, հայտնվեց մի փոքրիկ թզուկ:Թզուկն ասաց.
-Խնդրում  եմ,  ինձ   ձմռանը տեղ  տուր  քո  տանը,  որովհետև  իմ  տնակը  փլվել  է:   Ես  քո  լավության  տակից  դուրս  կգամ:
Անտառապահը  մտածեց  և ասաց.
-Ոչ:
 Անտառապահը  երգելով  գնաց   դեպի  տուն: 
 Մի  օր  անտառապահի  տնակը  երկրաշարժից  փլվեց: Նա  չգիտեր,  թե  ինչ  աներ: Երբ  մտամոլոր  քայլում  էր  անտառում, հանդիպեց  թզուկին:  Այդ  ժամանակ  թզուկն  արդեն   համար տնակ  էր  կառուցել  և  ուրախ  շրջում  էր  անտառում: Անտառապահը խնդրեց  թզուկին,  որ  իրեն  տեղ  տա:   Թզուկը  զարմացած  նայեց  անտառապահին  և  ասաց.
-Հետաքրքիր  մարդ  ես  անտառապահ,  իսկ  դու  գիտե՞ս  որ  իմ  տնակը  փոքր  է:  Դու  չես  տեղավորվի: Սակայն , ես  կօգնեմ  քեզ  տնակ  կառուցելու  հարցում:
  Անտառապահը  ամաչեց,  բայց  ընդունեց թզուկի  օգնությունը: Նրանք  միասին  սկսեցին  կառուցել տնակ:



Комментариев нет:

Отправить комментарий