Իմ տեսակետը
<<ԳԱՆՁԵՐԻ ԿՂԶԻ>> վիպակի մասին
Ինձ դուր
եկած հերոսը Ջիմ Հոքինսն է: Նա պատանեկության
տարիներին օգնում էր ծնողներին պանդոկի գործերում:
Ջիմը շատ տխրեց, երբ մահացավ նրա հայրը: Ջիմը քաջ, խիզախ տղա էր: Նա մտերմացել էր ծովահեն
Բիլլիի հետ: Սակայն նրա մահից հետո Ջիմը վերցրեց
Բիլլիի փաստաթղթերը, որտեղ կար
<<Գնձերի կղզու>> քարտեզը: Նա միացավ այն անձնակազմին, որը մեկնելու էր այդ կղզի: Նավի
վրա մտերմացավ խոհարարի
հետ: Ջիմը հասկացավ, թե ինչ է դավաճանությունը,
երբ իմացավ անձնակազմի ծովահենների
մասին: Սակայն նա հավատարիմ մնաց նավապետին: Ամենահետաքրքիր մասն այն
էր, երբ Ջիմը մտավ տակառի մեջ՝ խնձոր ուտելու և լսեց
ծովահենների խոսակցությունը:
Արկածները շատ էին:
Սակայն լավ էր, որ Ջիմը կենդանի մնաց, վերադարձավ և
ստացավ իրեն բաժին գնձերը:
Այս ստեղծագործությունից ես հասկացա, որ բոլոր դժվարությունները կարող
են լավ ավարտ ունենալ
և յուրաքանչյուր իրավիճակից
դուրս գալու ելք կա:
Ջիմը շատ ռիսկով էր: Լավ կլիներ,
որ զգուշանար: Ինձ դուր եկավ այս պատմությունը:
Комментариев нет:
Отправить комментарий