Իմ օրը
Առավոտյան ես արթնանում եմ ժամը 08:00-ին: Արագ հագնվում եմ, կատարում եմ առավոտյան մարմնամարզություն, նախաճաշում եմ, ապա լվանում եմ դեմքս ու ատամներս: Հետո գնում եմ դպրոց: Դպրոցում նոր դասեր եմ սովորում, դասամիջոցին խաղում եմ: Յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի ընկերներիս հետ գնում եմ ռոբոտիքսի, որն ինձ շատ է դուր գալիս: Յուրաքնչյուր չորեքշաբթի, շաբաթ ու կիրակի գնում եմ կարատեի:
Դասերից հետո գնում եմ տատիկիս տուն: Այնտեղ ճաշում եմ, խաղում եմ փիսիկի հետ : Երբ մայրիկս գալիս է, գնում ենք այգի զբոսնելու և անվաչմուշկ քշելու: Երբ տուն ենք վերադառնում , ես դասերս եմ սովորում : Երեկոյան դիտում եմ մուլտֆիլմ կամ խաղում եմ համակարգչային խաղեր: Վերջերս ես սովորել եմ թղթից նավակ, ինքնաթիռ, հովհար, փողկապ, տնակ և տանկ պատրաստել: Կարծում եմ, որ էլի նոր բաներ կսովորեմ պատրաստել:
Ինձ դուր
է գալիս , երբ իմ
օրը հետաքրքիր է
անցնում:
Комментариев нет:
Отправить комментарий