воскресенье, 23 ноября 2014 г.

Ինչպես է Ծիվ-Ծիվը պատժում թռչնորսին

Ինչպես  է Ծիվ-Ծիվը  պատժում թռչնորսին  

  Լինում է, չի լինում, մի թռչուն է լինում: Նրա անունը Ծիվ-Ծիվ է լինում, որովհետև ինքը անընդհատ ծվծվում էր: Այդ թռչունը ուներ շատ հետաքրքիր տեսք՝ ինքը կապույտ գույնի էր, իր կտուցը՝ կանաչ, պոչիկը՝  դեղին,  աչքերը՝ մանուշակագույն: Նա ապրում էր քարանձավում, սնվում էր կարիճներով, սերմերով և ծաղիկներով:Եվ ամենակարևորը  նա կախարդական էր: Մի անգամ մի աղքատ  թռչնորս բռնեց այդ թռչունին և  իմացավ  նրա   կախարդական  լինելը: Թռչնորսը  նրան ասաց.
  - Ինձ  նոր որսորդական հրացան տուր:
    Թռչունը կատարեց  նրա  ցանկությունը: Մյուս օրը թռչնորսը գնաց թռչնի քարանձավ և նրանից ամուր ցանց  ուզեց: Թռչունը  կատարեց  նրա  ցանկությունը: Այսպես , ամեն օր թռչնորսը  թռչնից   մի բան էր  պահանջում: Մի օր էլ, երբ  թռչնորսը մտավ քարանձավ՝ վանդակ ուզելու համար,  թռչունը բարկացավ: Թռչունը  նստեց  ամենաբարձր  քարին  և իր  տված  բոլոր  իրերը   ետ վերցրեց :Ծիվ-Ծիվը  այնպես արեց, որ թռչնորսը մոռանա քարանձավի տեղը ու նրան  վայրկյանի ընթացքում  ուղարկեց  տուն:


  Այսպես,  թռչնորսը  մնաց  առանց  ոչ մի  բանի: Իհարկե, նա  հասկացավ  իր  սխալը, բայց  դրանից  ոչինչ  չփոխվեց:

Комментариев нет:

Отправить комментарий