суббота, 8 ноября 2014 г.

ԻՄ ԼԱՎ ՈՒ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԸ

                                     ԻՄ ԼԱՎ ՈՒ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԸ

                Ինձ  հաճելի է բարի գործեր  կատարելը:  Ընդհանրապես, ես չեմ սիրում խոսել իմ կատարած լավ գործերի մասին, որովհետև   դա համարում եմ մեծամտություն:  Ասեմ, որ ես հաճուքով եմ օգնում  հայրիկիս՝ տունը վերանոգելու հարցում: Նա ինձ խնդրում է, որ  փոխանցեմ  շինարարական  նյութերը և գործիքները: Ես ամեն օր կարգի  եմ բերում իմ սենյակը, որ օգնած լինեմ իմ մայրիկին: Այգում խաղալիս, երբ մեծ տղաները նեղացնում են փոքրերին, ես փոքրերին օգնում եմ: Շատ եմ  սիրում  թղթից  սարքել  հետաքրքիր  բաներ  և նվիրել  հարզատներիս:  Չեմ մոռանում ջրել մեր տան բույսերը:   Ամռանը,  փրփրապլաստից  պատրաստել եմ սեղան իմ սենյակի համար: Ես ուզում  եմ սարքել ռոբոտ, որը կօգնի իմ մայրիկին տան գործերում:  Ես  դեռ  շատ  եմ  անելու  լավ  գործեր:


Комментариев нет:

Отправить комментарий