воскресенье, 9 ноября 2014 г.

Ջուրը մարդու կյանքում

Ջուրը  մարդու  կյանքում
  Մարդու օրգանիզմը 70%-ով բաղկացած է ջրից, իսկ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար հասուն մարդն օրական պետք է օգտագործի 2 լիտր (8 բաժակ) ջուր:
  Գիտությանը հայտնի է ավելի քան 20 հազար նյութ, որոնք կարող են աղտոտել խմելու ջուրը: Այդ նյութերի մեծ մասն անտեսանելի են մարդու աչքին և չունեն համ կամ հոտ:
 Եվրոպայում լավագույն քաղաքային ջրամատակարարման համակարգ և լավագույն որակի ջուր ունեցող երկիրը համարվում է Շվեյցարիան: Միևնույն ժամանակ, ջուրը ֆիլտրող սարքերը ամենալայն տարածումն ունեն հենց այս երկրում: Շվեյցարիան նաև կյանքի առավելագույն տևողությամբ առաջատարներից է ամբողջ աշխարհում:
 ԱՄՆ-ում պարզել են, որ վաճառվող շշալցված ջրերի 25%-ը սովորական քաղաքային ջուրն է՝ ֆիլտրած վիճակումՀետազոտություննեը ցույց են տվել, որ քլորացված ջրի օգտագործումը 80%-ով բարձրացնում է միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկը: Իսկ մաքուր ջրի օգտագործումը, ընդհակառակը, նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը 45%-ով և կրծքի քաղցկեղինը՝ 79%-ով:
 Շշալցված ջուրը ապահով է խմելու համար, սակայն «կանգնած» ջուրն ունի հնանալու հատկություն: Դուք երբեք չգիտեք, թե երբ է այդ ջուրը շշալցվել և մինչև խանութում հայտնվելը որքան ժամանակ է պահեստավորվելԲացի դրանից, շշի պատրաստման համար օգտագործվող պլաստիկ նյութի մասնիկները կարող են հայտնվել ջրում, եթե շիշը ենթարկվում է ցածր կամ բարձր ջերմաստիճանային ներգործության, օրինակ՝ երբ այն երկարատև պահվում է սառնարանում կամ գտնվում է արևի տակ:
 Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:
 Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:
Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:
Հետաքրքիր փաստեր ջրի մասին
1.
Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է :

2.
Երկրի հողային մասի մեջ ջուրը 10 -ից-12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում :

3.
Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է : ԵՎ միայն 1.1% _ն է հասանելի մարդկանց :
4.
Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամեն խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել :
5.
Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին :

6.
Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում :
7.
Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը , այն դեպքում , երբ ձյունը կազմում է 85% : Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը:



Комментариев нет:

Отправить комментарий