пятница, 23 января 2015 г.

Աշխարհի շուրջը. Ինդոնեզիայում

Այցելություն Սուրբ Երրորդություն եկեղեցի



Անահիտը ֆիլմի դիտում


twelve flowers of the year

Ես կարողանում եմ մարզվել


Ռուբեն Հախվերդյան Ծիծան


пятница, 16 января 2015 г.

Հայրենագիտությունից ես գիտեմ և կարողանում եմ...

Հայրենագիտությունից  ես  գիտեմ

    Հայրենագիտության  դասերին  մենք  ուսումնասիրել  ենք    Ամանորի  մասին,  Նավասարդյան  խաղերի  մասին: Ես  հասկացա,  թե  ինչ  է  պատմությունը  և  առասպելը: Սեբաստացու  օրերի  ընթացքում  ուսումնասիրեցի   հարիսայի  բաղադրատոմսը: Ընկեր  Իվետան  մեզ  տարավ  Երկրաբանական թանգարան,  Կարմիր  բլուր:Ինձ  շատ  հետաքրքիր  էր Երկրաբանական  թանգարանում :

Ես  կարողանում  եմ  կողմնորոշվել  տարածության  մեջ:
Ես  կարողանում  եմ  օգտվել  կողմնացույցից:
Ես  կարողանում  եմ  արշավել  տարբեր  տեղեր:

Բնագիտությունից ես գիտեմ և կարողանում եմ...

Բնագիտությունից  ես   գիտեմ
   Այս  տարի  ես  սովորեցի  մայրցամաքների  անվանումները՝   Եվրասիա, Հյուսիսային Ամերիկա,  Հարավային  Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա, Անտարկտիդա: Ամենամեծ  մայրցամաքը  Եվրասիան  է, իսկ  ամենափոքրը՝  Ավստրալիան:
  Երկրի  մակերևույթի  հարթությունների  և  անհարթությունների  ամբողջությունը  կոչվում  է  ռելիեֆ: Երկրի  մակերևույթի  վերին  փխրուն  շերտը  հողն  է: Հողում  կա  օդ, ջուր, բույսերի  և  կենդանիների  մնացորդներ՝ հումուս, ավազ, կավ, հանքային աղեր: Երկրի  ընդերքում  կան  օգտակար  հանածոներ: Հայաստանում  հանդիպող  օգտակար  հանածոներն  են պղինձը, ոսկին, երկաթը, տուֆը, բազալտը, մարմարը, տուֆը, փիրուզը, օբսիդիանը:
  Ես  իմացա, որ  Երկրի  մակերևույթի  վրա  կա  չորս  օվկիանոս՝ Խաղաղ  օվկիանոս, Ատլանտյան  օվկիանոս, Հնդկական  օվկիանոս  և  Հյուսիսային  սառուցյալ  օվկիանոս: Ծավերը  կապված  են  օվկիանոսների  հետ: Նրանց ջուրը  աղի  է: Բոլոր  գետերն  ունեն  ակունք, որտեղից  սկիզբ  են  առնում  և  գետաբերան , ուր  գետը  թափվում  է:
   Բնության  մեջ  որոշակի  տեղանքի  հողը, բույսերը, կենդանիներն  ու  մարդն  իրենց  փոխադարձ  կապերով  կոչվում  են  բնահամակարգ:  Կարևոր  է  իմանալ, որ  բնահամակարգի  մեկ  օղակի  խաթարումը  կարող  է  վտանգել  ողջ  համակարգը:Բնահամակարգում  փոխադարձ  կապերն  ավելի  հաճախ  արտահայտվում  են  սնման շղթայով: Սնման  շղթայի  օրինակ  է  բույսը, որը  սնվում  է  հողից, մորեխը  սնվում  է բույսից, մուկն  ուտում  է մորեխին, օձն  ուտում  է  մկանը, արծիվն  ուտում  է  օձին:

   Ինձ  շատ  հետաքրքիր  էր  <<Մարմիններ,  նյութեր, մասնիկներ>> թեման: Մեր  շուրջ  եղած  բոլոր  առարկաները  անվանում  են  մարմիններ:  Մարմինները  կազմված  են  նյութերից: Մարմիններն  ու  նյութերը  լինում  են  բնական  և  արհեստական:  Մարմիններն  ու  նյութերը  լինում  են  պինդ,  հեղուկ  և  գազային: Նյութերը  կազմված  են  մոլեկուլներից: Գազերը  և  հեղուկները  ձև   չունեն: Նրանք  հոսում  և  տարածվում  են  ամենուր: Պինդ  մարմիններնը  պահպանում  են  իրենց  որոոշակի  ձևը: Պինդ  մարմինների  մոլեկուլները  խիտ  են  դասավորված  և  չեն  կարող  ազատ  շարժվել: Դրա  համար  էլ  նրանք  պահում  են  իրենց  ձևը:  Հեղուկների  և  գազերի  մարմինները  խիտ  չեն  դասավորված: 

Ես  կարողանում  եմ  տարբերել  կղզին  թերակղզուց:
Ես  կարողանում  եմ  տարբերել  հումուսով հարուստ  հողը:
Ես  կարողանում  եմ  տարբերել  բնական  և  արհեստական  նյութերը:
Ես  կարողանում  եմ  տարբերել  գետը  լճից:
Ես  կարողանում  եմ  սնման  շղթայի  օրինակ  բերել:
Ես  կարողանում  եմ  տարբերել  պինդ, հեղուկ  և  գազային  նյութերը:

четверг, 15 января 2015 г.

Ինքնաստուգում

1.Բնության մասին գիտելիքները անհրաժեշտ են, որպեսզի
ա) մարդիկ խելամտորեն օգտվեն բնության բարիքներից
բ) մարդիկ պահպանեն ու հարստացնեն բնությունը,
գ) բնությունից օգտվեն նաև հետագա սերունդները
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
2.            Երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է՝
ա) Ավստրալիան
բ) Եվրասիան
գ) Աֆրիկան.
3.            երկրագնդի ամենամեծ օվկիանոսն է՝
ա) Ատլանտյանը, բ) Հնդկականը, գ) Խաղաղը:
4.            Ցամաքի համեմատաբար փոքր մասերը, որոնք բոլոր կողմեր շրջապատված են ջրով, կոչվում են՝
ա) հարթավայրեր, բ) բլուրներգ) կղզիներ:
5.            Մեր շրջապատում օդի գոյությունը չենք զգում, որովհետև այն՝
ա) անգույն է, բ) անհոտ է, գ) թափանցիկ է:
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
6.            Դեպի մթնոլորտ թթվածին արտազատում են՝
ա) կենդանիները, բ) բույսերը,
գ) գործարանները և ֆաբրիկաները
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
7.            Քամին առաջանում է՝
ա) օդի հորիզոնական տեղաշարժից, բ) ծառի ճյուղերի շարժումից, գ) շոգ եղանակից:
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
8.            Օդը՝
ա) տարբեր գազերի խառնուրդ է, բ) հեղուկ մարմին է, գ) պինդ մարմին Է:
9.            Բնության մեջ ջուրը գտնվում Է՝
ա) հեղուկ վիճակում,
բ) պինդ վիճակում,
գ) գազային վիճակում:
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են
10. Գետնի տակից դուրս հորդող ջրերն անվանում են՝
ա) ակունք, բ) աղբյուր, գ) գետակ:
11. Նշվածներից օվկիանոսի մաս է
ա) ծովը,
բ) Լիճը,
գ) ճահիճը:
12. Ի՞նչ է հողը՝
ա) ապար,
բ) քայքայված ապար,
գ) քայքայված ապարի և հումուսի խառնուրդ:
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
13. Ի՞նչ է հումուսը՝
ա) քայքայված ապար,
բ) մահացած բույսերի ն. կենդանիների մնացորդ,
գ) օգտակար հանածո:
14. Տուֆը, մարմարը, բազալտը
ա) վառելիք են, բ) մետաղներ են, գ) շինանյութեր են
15. Բույսերին աճելու համար անհրաժեշտ Է`
ա) օդ,
բ) ջուր,
գ) Արեգակի լույս և ջերմություն,
դ) նշված բոլոր պատասխանները ճիշտ են:


Մորաքույր Եգիպտացորենը

Մորաքույր  Եգիպտացորենը


   Մորաքույր  Եգիպտացորենը  շատ չար և վախենալու տեսք ուներ: Սայց նա չար  չէր, բարի էր: Մորաքույր Եգիպտացորենը կատու էր սիրում, ճշտախոս էր  և  կատուներին սովորեցնում էր մլավել: Մորաքույր  Եգիպտացորենի տան տերը Կալիմերն էր: Կալիմերը ստախոսների կողմից էր, շատ ժլատ էր, այնքան, որ ինքն ապրում  էր  ձեղնահարկյում  և  չէր սիրում  ոչ  մորաքույր  Եգիպտացորենին,  ոչ  էլ  կատուներին: 

Իմ բլոգը

Իմ  բլոգը
  Ես  սիրով  եմ  վարում  իմ  բլոգը:  Իմ  բլոգում  կա  9 բաժին, դրանք  են՝  մայրենի,  անգլերեն, ռուսաց  լեզու,  մաթեմատիկա,  ռոբոտիքս, բնագիտություն, էքսկուրսիա, հայրենագիտություն  և տեխնալոգիա: Ուսումնական  տարվա  ընթացքում  իմ  կատարած  աշխատանքները  ես  տեղադրում  եմ  բլոգում: Այնտեղ  տեղադրված  են  ֆիլմեր,  հեքիաթներ, բնագիտական  փորձեր, մաթեմատիկայի  առաջադրանքներ,  էքսկուրսիայի  նկարներ, կարծիքներ  կարդացածս  վիպակների  մասին  և   այն: 

   Ինձ  դուր  է  գալիս,  երբ  իմ  բլոգ  շատ  են  այցելում:

вторник, 13 января 2015 г.

Ջելսոմինոյի արկածները

Գիրքը Ջելսոմինոի մասին է: Ջելսոմինոն ընկել  էր խաբեբանների աշխարհ և իր ձայնով պատահական մեծ քանակով բաներ էր ջարդել  ու  անհանգստացրել էր բոլորին:
Ջելսոմինոն շատ բարի էր, բայց ուրիշները  մտածում էին, որ Ջելսոմինոն հրեշ էր: Ջելսոմինոյի ամենամտերիմ ընկերը Կաղլիկ Կատուն էր: Կաղլիկ կատուն ուներ երեք ոտք, բայց Ջելսոմինոն և Կաղլիկ կատուն նկարչին խնդրեցին, որ նկարիչը Կաղլիկ կատվին ոտք նկարի: Ասեմ ավելին,  Կաղլիկ կատվին մի  աղջիկ էր նկարել և չէր  հասցրել  մի  ոտքը նկարել: Նկարիչը նկարեց Կաղլիկ կատվի չորրորդ ոտքը, բայց նա  չփոխեց  իր անունը:  

понедельник, 12 января 2015 г.

Упражнения

Упр.7
Нельзя смотрать на солце, потому что оно испопртит  глаза.
 Круглая    луна  похожа   на  апельсина.
Солнце яркое, но красивое и изячное.
Луна  отражает лучи солнца.
Упр.10
Однажды Серёжа выбежал из дома и чехнул.
-Будь здаров! – сказало  Солнце.
 Серёжа смотрел на Солнце, но не смог смотреть. Солнце било слишком яркое.
Давай дружить, -сказало Солнце.
И  они  подружились.
В другой день Серёжа увидел и солце и луну. Солце познакомил Серёжу с луной и сказал.
-После моего  зохода луна бывает   красиваой.

И потом Серёжа увидел толко своего  второго  друга  Луну.   

Առաջադրանք 7

Առաջադրանք 7
1.Հաշվիր.
456 * 21=9576
654 * 12=7848
321 * 24=7704
147 * 14=2499
258 * 25=6650
369 * 36=13284   
123 * 15=1845
2.Կատարիր բազմապատկումը և արդյունքը ստուգիր բաժանումով.
358 * 3=1074 ստուգում 1074:3=358
753 * 5=3765 ստուգում  3765:5=753
873 * 8=6984 ստուգում 6984:8=873
3. Կատարիր բաժանումը և արդյունքը ստուգիր բազմապատկումով.
213 : 3=71 ստուգում 71*3=213
459 : 9=51 ստուգում 51*9=459
428 : 2=214 ստուգում 214*2=428
850 : 5=170 ստուգում 170*5=850
567 : 7=81   ստուգում 81*7=567
4.Խնդիր.
Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում
                   Լուծում
                   3*7=21
                   Պատ՝. Մենք մեկ շաբաթվա ընթացքում  ուտում ենք 21 անգամ:
                                              
շաբաթվա ընթացքում:
5. Խնդիր.
Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժե 100 դրամ, երեխայի
տոմսը 50 դրամով ավելի էժան է: Քանի՞դրամ պետք է վճարի հայրը իր երկու
երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:

         Լուծում
1.100-50=50
2.100+50*2=200
       Պատ՝. հայրիկը պետք է 200 դրամ վճարի, որ իր երեխաների հետ գնա կենդանաբանական այգի: