пятница, 16 января 2015 г.

Բնագիտությունից ես գիտեմ և կարողանում եմ...

Բնագիտությունից  ես   գիտեմ
   Այս  տարի  ես  սովորեցի  մայրցամաքների  անվանումները՝   Եվրասիա, Հյուսիսային Ամերիկա,  Հարավային  Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա, Անտարկտիդա: Ամենամեծ  մայրցամաքը  Եվրասիան  է, իսկ  ամենափոքրը՝  Ավստրալիան:
  Երկրի  մակերևույթի  հարթությունների  և  անհարթությունների  ամբողջությունը  կոչվում  է  ռելիեֆ: Երկրի  մակերևույթի  վերին  փխրուն  շերտը  հողն  է: Հողում  կա  օդ, ջուր, բույսերի  և  կենդանիների  մնացորդներ՝ հումուս, ավազ, կավ, հանքային աղեր: Երկրի  ընդերքում  կան  օգտակար  հանածոներ: Հայաստանում  հանդիպող  օգտակար  հանածոներն  են պղինձը, ոսկին, երկաթը, տուֆը, բազալտը, մարմարը, տուֆը, փիրուզը, օբսիդիանը:
  Ես  իմացա, որ  Երկրի  մակերևույթի  վրա  կա  չորս  օվկիանոս՝ Խաղաղ  օվկիանոս, Ատլանտյան  օվկիանոս, Հնդկական  օվկիանոս  և  Հյուսիսային  սառուցյալ  օվկիանոս: Ծավերը  կապված  են  օվկիանոսների  հետ: Նրանց ջուրը  աղի  է: Բոլոր  գետերն  ունեն  ակունք, որտեղից  սկիզբ  են  առնում  և  գետաբերան , ուր  գետը  թափվում  է:
   Բնության  մեջ  որոշակի  տեղանքի  հողը, բույսերը, կենդանիներն  ու  մարդն  իրենց  փոխադարձ  կապերով  կոչվում  են  բնահամակարգ:  Կարևոր  է  իմանալ, որ  բնահամակարգի  մեկ  օղակի  խաթարումը  կարող  է  վտանգել  ողջ  համակարգը:Բնահամակարգում  փոխադարձ  կապերն  ավելի  հաճախ  արտահայտվում  են  սնման շղթայով: Սնման  շղթայի  օրինակ  է  բույսը, որը  սնվում  է  հողից, մորեխը  սնվում  է բույսից, մուկն  ուտում  է մորեխին, օձն  ուտում  է  մկանը, արծիվն  ուտում  է  օձին:

   Ինձ  շատ  հետաքրքիր  էր  <<Մարմիններ,  նյութեր, մասնիկներ>> թեման: Մեր  շուրջ  եղած  բոլոր  առարկաները  անվանում  են  մարմիններ:  Մարմինները  կազմված  են  նյութերից: Մարմիններն  ու  նյութերը  լինում  են  բնական  և  արհեստական:  Մարմիններն  ու  նյութերը  լինում  են  պինդ,  հեղուկ  և  գազային: Նյութերը  կազմված  են  մոլեկուլներից: Գազերը  և  հեղուկները  ձև   չունեն: Նրանք  հոսում  և  տարածվում  են  ամենուր: Պինդ  մարմիններնը  պահպանում  են  իրենց  որոոշակի  ձևը: Պինդ  մարմինների  մոլեկուլները  խիտ  են  դասավորված  և  չեն  կարող  ազատ  շարժվել: Դրա  համար  էլ  նրանք  պահում  են  իրենց  ձևը:  Հեղուկների  և  գազերի  մարմինները  խիտ  չեն  դասավորված: 

Ես  կարողանում  եմ  տարբերել  կղզին  թերակղզուց:
Ես  կարողանում  եմ  տարբերել  հումուսով հարուստ  հողը:
Ես  կարողանում  եմ  տարբերել  բնական  և  արհեստական  նյութերը:
Ես  կարողանում  եմ  տարբերել  գետը  լճից:
Ես  կարողանում  եմ  սնման  շղթայի  օրինակ  բերել:
Ես  կարողանում  եմ  տարբերել  պինդ, հեղուկ  և  գազային  նյութերը:

Комментариев нет:

Отправить комментарий