четверг, 5 февраля 2015 г.

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…



Բանաստեղծության մեջ  հեղինակն ասում է, որ ինքը մթնշաղն է սիրում: Նրան դուր  է գալիս լռությունը, հանգստությունը: Կյանքն  իրեն  թվում է քաղցր նինջ, անսահմանություն: Ըստ  նրա  մութը  կարող  է  կապույտ  լինել: Մթության  մեջ  ամեն  ինչ  խորհրդավոր  է  և  երազային:

Комментариев нет:

Отправить комментарий