Ոչ մի տեղ չտանող ճանապարհը
Մի անգամ ես մուլտֆիլմ
դիտելիս շատ զարմացա, տարօրինակ զգացում ունեցա: Այնտեղ կար մի ճանապարհ: Ով քայլում
էր այդ ճանապարհով , անհետանում էր : Որոշ
ժամանակ անց վերադառնում էր ուժեղացած, հզորացած և ոչինչ չէր հիշում:
Ես մտածեցի, ինչ կլիներ, եթե իրականում էլ այդպիսի
ճանապարհ լիներ: Դա շատ հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ վախենալու: Փաստորեն, ճանապարհ,
որը տանում է չգիտեմ որտեղ: Չէ ,չեմ ուզում քայլել այդպիսի ճանապարհով: Սակայն կուզենայի
այդ բովանդակությամբ երազ տեսնել:
Մյուս
կողմից էլ, ոչ մեկս չգիտենք, թե մեր կյանքի ճանապարհը ուր է մեզ տանում:
Комментариев нет:
Отправить комментарий