понедельник, 16 февраля 2015 г.

Անուշ / Հ. Թումանյան/

Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըոչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

– Եկե՛ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեո։

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լոտ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընղիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին...​

Комментариев нет:

Отправить комментарий