Զատիկ
Աստծո որդին իբրև գառն Աստծո իր արյունը թափեց աշխարհի և մեղավոր մարդկության
համար: Խաչվեց և երրորդ օրը զատվեց՝ հարություն
առավ մեռելներից, որպեսզի
սրբելով մեղքերից արժանի դարձնի հավիտենական կյանքը:
Փրկչի խաչելությամբ և հարությամբ հաստատվում
է կյանքի և անմահության գաղափարը:
Բոլոր նրանք ովքեր Քրիստոսին ընդունում
են որպես փրկիչ և տեր, մի օր պիտի հարություն
առնեն:
Քրիստոսի հարությունը
դարձավ քրիստոնեության հավատքի
և վարդապետության հիմքը:
Երբ Հիսուսը մահացավ
խաչի վրա, Հովսեփ
անունով մի ազդեցիկ
մարդ, որը հրեաների
բարձր ատյանի անդամ էր և ինքն էլ էր սպասում
Աստծո արքայությանը, գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ
թաղի արդեն մահացած
Հիսուսին:
Պիղատոսը
թույլ տվեց նրան: Հովսեփը կտավ գնեց և խաչից իջեցրեց
Հիսուսի մարմինը: Մարմինը
փաթաթեց պատանքի մեջ և դրեց գերեզմանի մեջ, որը փորված
էր ժայռի մեջ, հետո
մի մեծ քար գլորեց գերեզմանի
մուտքի առաջ:
Երեք կանայք
Մարիամ Մագդալենացին, Հովսեփի
մայր Մարիամը և Սողմեն նայում
էին և տեսան ,
թե ուր դրվեց Հիսուսի մարմինը:
Անուշահոտ յուղեր գնած, արևածագին եկան Հիսուսի գերեզմանը,
որպեսզի օծեն նրա մարմինը:
Կանայք տոսան, որ գերեզմանի քարը կողքի է դրված:
Հրեշտակ
Ինչու՞ եք ողջին մեռելների
մեջ փնտրում: Նա այստեղ չէ , այլ հարություն
է առել: Հիշեք,
թե ինչ էր ասում երբ Գալիլեայում էր.
-Մարդու որդին պիտի մեղավոր
մարդկանց ձեռքն ընկնի,
մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի:
Հիսուսը երևաց աշակերտներին.
Հիսուսը երևաց աշակերտներին.
Հիսուս
Խաղաղություն
Ձեզ, ինչու՞ եք անհանգիստ, ինչու՞
են ձեր մտքում
կասկածներ ծագում: Նայեք ձեռքերիս ու ոտքերիս, համոզվեք, որ
ես եմ: Ահա այս բաների
մասին էի ասում,
երբ դեռ ձեզ հետ էի: Մեսսիան պետք է չարչարվի
և երրորդ օրը հարություն առնի: Նրա անվամբ
ապաշխարհություն և մեղքերի
ներում պիտի քարոզվի
բոլոր ազգերին Երուսաղեմից
սկսած: Դուք եք վկաներն այս բաների:
Տերն օրհնի ձեզ և պահպանի:
Ողջ զորությունը տրված է ինձ երկնքում և երկրի վրա: Ուրեմն գնացեք
և ուսուցանեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ հոգու անունով: Նրանց սովորեցնելով պահել այն ամենը, ինչ
ես ձեզ պատվիրեցի:
Եվ ես ձեզ հետ եմ անշուշտ, մինչև իսկ աշխարհի
վախճանը:
…
Ավանդության համաձայն
Մարիամ Մագդալենացին մեկնում
է Հռոմ՝ Ավետարանը քարոզելու:
Նա ներկայանում է Տիբերիոս կայսրին,
վկայում իր քրիստոնեական
հավատը և կայսրին
նվիրում կարմիր ներկած
ձու՝ ողջունելով <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում, օրհնել տալիս,
ապա ուտում կամ նվիրում են իրար:
Ձուն համարվում է հարության և նոր կյանքի
սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր
գույնը խորհրդանշում է խաչված Հիսուսի
կենդանարար արյունը, որ թափվեց
մեր փրկության համար:
Միայն Զատիկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակն է աշխարհի,
դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդի, իսկ սպիտակուցը՝ ջրի: Դեղնուցն էլ՝ երկիրն է:
Մարդիկ միմյանց շնորհավորելով ասում են.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
- Օրհնյալ է հարությունը Հիսուսի:
Комментариев нет:
Отправить комментарий