воскресенье, 1 марта 2015 г.

Թեստ

1.    Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից։ Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահապետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է:
2.    Հայաստանի մայրաքաղաքը Երևանն  է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի թագավորը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից:
3.    Հայաստանի խոշոր քաղաքներն են Վանաձոր  և Գյումրին: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:
Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Թուրքիա, ԻրանԱդրբեջան և Վրաստան։
4.    Հայաստանի Հանրապետության մարզերը՝ տասն են։ Դրանք են՝, Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն , կոտայք, Արմավիր, Երևան, Գեղարքունիք, Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք:  


Комментариев нет:

Отправить комментарий