Զատիկ
Սուրբ
Հարության տոնը մեր ընտանիքի
սիրելի տոներից է: Շաբաթ
օրը մայրիկս ձու
է ներկում, պատրաստում է չամչով
փլավ, ձուկ է խաշում:
Մենք ձևավորում ենք
զատկի սեղանը: Սեղանին պարտադիր
լինում է կարմիր գինի և
լավաշ: Դրանից հետո
գնում ենք եկեղեցի, որպեսզի բերենք
վառվող մոմ:Տուն վերադառնալուց
հետո ձվակռիվ ենք
անում և ճաշակում
ենք զատկական ուտեստները: Հաճելի է
այն պահը, երբ մարդիկ
միմյանց շնորհավորում ենք
և բարեմաղթանքներ ասում: Զատկին
հաջորդող երկուշաբթին կոչվում
է Մեռելոց: Մենք այցելում
ենք մեր հանգուցյալ հարազատների
շիրիմներին:
Комментариев нет:
Отправить комментарий