Իմ միջավայրը
Եթե խոսքը ուսումնական միջավայրի
մասին է, ապա իմ ուսումնական միջավայրը թվայնացված է: Դասապրոցեսի ժամանակ
օգտագործում ենք համակարգիչ, համակարգչային տարբեր
ծրագրեր : Տնային աշխատանքը կատարելու համար պետք է օգտագործենք
ֆոտոխցիկ, ձայնագրիչ:
Իմ միջավայրը
նաև դպրոցի այգին է,
որտեղ կան ծառեր, ծաղիկներ: Այնքան լավ է, որ մենք էլ ենք ծառեր ու ծաղիկներ
տնկում, խնամում: Մենք մասնակցում
ենք նաև մեր միջավայրը մաքրելու
հարցում: Կարծում եմ, որ դա կարևոր է:
Իմ միջավայրում
են իմ դասընկերները,
խելացի ուսուցիչները, որոնց ես շատ եմ սիրում:
Ինձ դուր է գալիս իմ միջավայրը:
Комментариев нет:
Отправить комментарий