Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը հարավային ճյուղավորության վրա գտնվող Թեղենիսն է 2851,1 մ բարձրությամբ: Ծաղկաձոր քաղաքը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի հյուսիս-արևելյան ճյուղավորման Թեղենիս լեռան (2846 մ) արևելյան լանջին և ընդգրկում է Ծաղկաձոր գետի ավազանը (ծովի մակերևույթից 1830-2000 մբարձրության վրա):
Թեղենյաց վանք վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիս-արևելյան կողմում Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։
Վանական համալիրի հյուսիս արևմտյան կողմում առանձին կանգնած է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան հյուսիսային պատը (13-րդ դար) : Համալիրի արևմտյան կողմում գտնվում է վանքի գերեզմանատունը։ 1827 թ-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից: 1979 թ-ին հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ սկսվել ու հետագա տարիներին պեղվել է վանքի տարածքը: Այդ պեղումներով են բացվել հողածածկ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, փոքր եկեղեցին։

Комментариев нет:
Отправить комментарий