Հավաքից հավաք
Այս ուսումնական տարվա ընթացքում
մենք տարբեր հետաքրքիր
բաներ ենք սովորել:Այս տարի եղել է Հովաննես Թումանյանին նվիրված
նախագիծ,որի ընթացքում ֆիլմ եմ պատրաստել՝ Հ. Թումանյանի ընտանիքի
մասին: Ինձ հետաքրքրեցին Թումանյանի
քառյակները: Ես ծանոթացա <<Մարոն>>, <<Թմկաբերդի առումը>> պոեմների բովանդակությանը: Այս նախագիծը
առիթ հանդիսացավ, որ դիտեմ <<Գիքորը>> ֆիլմը: Եղիշե Չարենցին
նվիրված նախագիծի ընթացքում ձայնագրեցի
ինձ դուր եկած բանաստեղծությունը:
Ռոդարիական ընթերցումները ինձ մեծ բավականություն պատճառեցին: Այս նախագիծը
առիթ եղավ, որ դիտեմ <<Ջելսոմինոն խաբեբաների
աշխարհում >> ֆիլմը և ընթերցեմ ստեղծագործությունը: <<Չիպոլինոյի արկածները>>
մուլտֆիլմը դիտել էի, այն
ինձ դուր էր եկել:
Երբ կարդացի գիրքը հասկացա,
որ այդ
հեքիաթն ավելի հետաքրքիր
է, քան մուլտֆիլմը: Երբ սկսեցինք
կարդալ <<Օզի Կախարդը>>, ինձ թվում էր,
թե ես
չեմ կարողանա: Սակայն
ամեն ինչ բարեհաջող
անցավ: Կարծում եմ, որ մայրենիից
շատ բաներ սովորեցի:
Անգլերենից նոր
բառեր ենք սովորել: Անցել ենք պարզ ներկա, ներկա շարունակական, անցյալ, անցյալ շարունակական
, ապառնի ժամանակաձևերը: Ինձ թվում է,
որ ես
մի քիչ կարողանում
եմ անգլերեն հաղորդակցվել:
Ռուսերենից
սովորել ենք, թե ինչպես են ռուսերեն ասում ժամանակը, կարողանում
եմ պատմել տեքստերը
և թարգմանել:
Մաթեմատիկայից ուսումնասիրել
ենք կոտորակները և գրել ենք թեստեր:
Երգեցողությունից
նոր
երգեր ենք սովորել: Գնացել ենք ճամփորդությունների՝ Նաիրի կինոթատրոն, Մուղնի,
Օհանավանք, Սաղմոսավանք, Կարմիր բլուր:
Ինձ շատ դուր եկավ իմ
ընտրած գործունեությունը <<Ռոբոտիքսը>>: Ես ուզում եմ,որ ամեն օր լինի ընտրած գործունեության դասը:
Ամբողջ տարվա
ընթացքում վարել եմ իմ բլոգը: Տեխնոլոգիայի ժամերին, ստվարաթղթից թռչնաբույն եմ պատրաստել, կավից՝ տանկ, բաժակ, սպասք,
կահույք, համակարգիչ , մարդ : Եվ այդպես ամբողջ
տարի սովորել ենք:
Комментариев нет:
Отправить комментарий