воскресенье, 28 сентября 2014 г.

Կոնիչ

                                                               ԿՈՆԻՉ
                Աշխարհի  ծերին  մի  քաղաք  կա:  Նրա  անունը   Կոնիչ  է:
Կոնիչը  տարբերվում  է  մյուս  քաղաքներից  մեծությունով  և  զարգացու մով:  Այնտեղ  փողոցները  շատ  լայն  են:  Տները  գտնվում  են  անտառի  մեջ: Մարդիկ  անընդատ    գալիս  են  այդ  քաղաք,  որովհետև    այդ  քաղաքը  աշխարհի  ամենազարգացած  քաղաքն  է:  Կոնիչը  քաղաք  կղզի  է:   Այն  շրջապատված  է  օվկիանոսով:    Կոնիչում  բոլորը  պետք  է  պարտադիր  ունենան  տեխնիկական  կրթություն: Այնտեղ  են  գտնվում  աշխարհի ամենազարմանալի  սարքերը:  Մյուս  պետությունների  մարդիկ  հիանում   են  կոնիչցիների  սարքավորումներով: Ես  նույնպես  ուզում  եմ  հյուրընկալվել  Կոնիչում:

Տարվա ծաղիկները

                                                           Տարվա  ծաղիկները
      Դուք գիտեք, թե որոնք են տարվա  տասներկու ծաղիկները : Դա   շատ հետաքրքիր է: Ձնծաղիկը   հունվարի  ծաղիկն  է: Այն ձյան պես սպիտակ է  և հայտնվում է անտառներում ,  այգիներում, երբ դեռ ձյուն կա: Այն  բնակվում  է  Եվրոպայում   փոքրիկ տարածքներով:
     Փետրվարի ծաղիկը գարնանածաղիկն է:  Գարնանածաղիկը  կարող է լինել սպիտակ, դեղին, կարմիր, վարդագույն, վարդ, մանուշակագույն  և նարնջագույն. Ծաղիկները նման  են աստղերի: Գարնանածաղիկը   գարնան  ամենավաղ  ծաղիներից մեկն  է: Այն աճում է վայրի ձևով  որոշ  երկրներում՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, բայց  դուք կարող եք  նրանից  բազմաթիվ  գտնել Չինաստանում:
     Մարտ ամսվա  ծաղիկն է դեղնագույն ծաղիկը: Այն    բացվում  է, շատ վաղ նն գարնան:շ Անուշաբույր   ծաղիկները սովորաբար սպիտակ կամ դեղին  են: Բույսն ​​ունի երկար տերևներ և քաղցր հաճելի  հոտ: Այն  շատ  այգիների  սիրելի  ծաղիկն  է: 
    Ապրիլի  ծաղիկը  Դիասիսն  է:    Դուք  կարող եք տեսնել նրան ամենուր՝ դաշտերում այգիներում:

    Մայիս   ամսվա  ծաղիկը  ալոճենու  ծաղիկն  է: Այն աճում է մի փոքր ծառիև և  ծաղկում է վարդագույն, սպիտակ կամ կարմիր: Ալոճենին  ունի  քիչ ծանր մրգեր, որոնք կարծես խնձոր  լինեն:
    

суббота, 27 сентября 2014 г.

Վարդենիսի լեռներ

                                        ՎԱՐԴԵՆԻՍԻ  ԼԵՌՆԱՇՂԹԱ
  Վարդենիսի լեռները  գտնվում  են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի և Արցախի Հանրապետության սահամանագլխին, Սևանի ավազանի հարավային եզրին։ Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։  



среда, 24 сентября 2014 г.

Նամակ Գիտունիկին

                     Նամակ  Գիտունիկին՝ <<Համով  Հայրենիքը>> հեքիաթի  գրքից

   Բարև  Գիտունիկ:  Ես  հիացած  եմ  քո  հնարամտությամբ:  Դու  կարողացար  Չիկարելիին  ֆոտոապարատից  հանել:  Օճառիկին  տվեցիր  խոշորացույցի  նման  ակնոցներ, որպեսզի  նա  տեսնի  միկրոբներին: Ապրե՛ս

                                                      Ասատրյան  Վարդան

вторник, 23 сентября 2014 г.

ԿԱՊՈՒԼ

                                                        ԿԱՊՈՒԼ
            Ես   կապույտ  բարի  կախարդն   եմ:     Իմ   քաղաքը   կապույտ   գույնի  է:  Քաղաքիս  անունը   Կապուլ   է:    Այնտեղ  բնակվում  են      կապտականաչ  մարդիկ:   Այն  աշխարհի  ամենամեծ  քաղաքն  է:  Այնտեղ     խաղաղություն   է: Ես  ճանաչում  եմ  բոլոր  մարդկանց   և  օգնում  եմ  նրանց  դժվար  պահերին:   Այնտեղ  կարատեի  խմբակները  և  զինվորները    շատ  են:  Ես  սիրում  եմ իմ  քաղաքը:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

                                     ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 

    Երբ մարդուն  օգնում   ես  դժվար  ժամանակ,   դառնում  ես  նրա  ընկերը:  Երբ  քեզ  են  օգնում  դժվար  ժամանակ,  դառնում  են  քո  ընկերը:          Ճամփորդությունների  ժամանակ,  նույնպես  կարելի է  ձեռք  բերել  ընկերներ:  Ես  չեմ  սիրում  չար  ու  կոպիտ  երեխաներին: Բոլոր  այն  երեխաները, ովքեր  բարի  են  ու  վատ  բառեր  չեն  օգտագործում, կարող  են  լինել  իմ  ընկերները:

воскресенье, 21 сентября 2014 г.

Իմ սիրելի զբաղմունքը

                                                    Իմ  սիրելի  զբաղմունքը

              Ես   սիրում  եմ   զբաղվել  տարբեր  գործերով:   Իմ  ամենասիրելի  զբաղմունքը  տեխնոլոգիան  է: Ես տանը  սիրում  եմ  պատրաստել  ինքնաթիռ, հովհար, տուն, նավակ  և  այլն: Ինձ  դուր  են  գալիս  արևելյան  մարզաձևերը: Դրա  համար  էլ   հաճախում  եմ  կարատեի  և  ստացել  եմ  դեղին  գոտի: Ես  սիրում  եմ  լսել  երաժշտություն  և երգել: Դպրոցում  ընտրել  են  Ռոբոտիքս  խմբակը, որը ինձ  շատ  է  դուր  գալիս:

воскресенье, 14 сентября 2014 г.

Ջիմի օրագիրը

                                                               Ջիմի  օրագիրը

                                                          Սեպտեմբերի  մեկին
         Ջիմը  տոնական  զգեստ  հագած  գնաց  դպրոց:  Նրան  ուղեկցում   էր  տնտեսուհի   Էմին:  Նրանք  ճանապարհին  վիճում  էին:  Դպրոցի  տեսքը  նրանց   դուր  չեկավ:   Տնօրեն  միստր   Բարբրը   նույնպես  հաճելի  չէր  տղային:   Ուսուցչուհու  անունը  միսս  Բիննի   էր:Դասարանից  օտարոտի  հոտ  էր  գալիս: Աշակերտներից  երկուսը՝  Հաննա  Վինտերը  և   Էրնըստ   Հասկին,  ծամոն  էին   ծամում:  Ուսուցչուհու    ասելով,  ծամոնները  աղբարկղը   գցեցին:   Դասերից  հետո  Էմին  տղային   տարավ   տուն:  Երեկոյան  տղան  հայրիկի  հետ  կատակ  արեց: Ջիմին    դուր  էր  եկել  ծամոնի  խաղը: 
                                                  Սեպտեմբերի   երկուսին
         Առավոտյան    Ջիմը   հայրիկից   հինգ   սենթ  ուզեց՝   ծամոնի  համար:  Նրա  ծամոնը   նույնպես  գցվեց  աղբարկղը:    Դասերից  հետո  նա  կատակեց  Հաննա  Վինտերի  և   Էրընստ  Հասկինի  հետ:    Երեկոյան    էլ՝  կատակեց  հոր  հետ:  Հայրը  ծալեց   թերթն  ու   նստեց   հատակին:


         

среда, 10 сентября 2014 г.

Նկարը և մեխը /առակ/

            Նկարը և մեխը
           
             Նկարը    մեխին  անընդհատ ասում  էր.
            -Ինչու՞  ես  ինձ  բռնել: Թող գնամ դուրս զբոսնելու:
            -Լա՞վ  ես  մտածել,- հարցրեց մեխը:
            -Այո,-   պատասխանեց  նկարը:
            Մեխը  ծռվեց և  բաց  թողեց  նկարին:   Նկարն  ընկավ  ու  կոտրվեց:



                 Առակի  իմաստն  այն  է,  որ  պետք  է  ամպայման  հաշվի  առնել  սեփական  հնարավորությունները  և  ուրիշին  չմեղադրել  անհնար  ցանկությունների  չիրականացման  մեջ:


вторник, 9 сентября 2014 г.

Բազեն և ընտանի հավը

    Վարդան  Այգեկցի
                                          ԲԱԶԵՆ ԵՎ ԸՆՏԱՆԻ ՀԱՎԸ
Պարսավում էր բազեն հավին ու ասում նրան.
— Ինչո՞ւ այդպես անշնորհակալ ես քո տիրոջ նկատմամբ, ինչո՞ւ ես զգուշանում նրանից։ Չե՞ս տեսնում ինձ, վայրենի լինելով հանդերձ, հենց որ տերս սուլում և կամ ձեռքի շարժումով կանչում է, անմիջապես մոտենում եմ նրան։ Իսկ դու թեև ազգուտակով ծնվել ու սնվել ես նրա տան մեջ, բայց խուսափում ես նրանից։
— Շամփուրն եմ հիշում, որովհետև մեզանից շատերին խորովեցին, իսկ բազեներից և ոչ մեկին։ Որքան որ ես հավ եմ տեսել շամփուրի վրա, ո՛վ թռչունների արքա, եթե դու գեթ մի բազե տեսնեիր, կարծում եմ, որ անդարձ կհեռանայիր մարդուց, և եթե հազար անգամ համոզեին ու բազում պարգևներ խոստանային, դարձյալ չէիր համաձայնի ենթարկվել նրա կանչին:

    Այս  առակի  իմաստը  նրանում  է, որ  եթե  մարդու հետ  լավ  վերաբերվես,  կարժանանաս  նրա  հարգանքին: Եթե  մարդու  հետ  վատ  վերաբերվես, նա կանչիդ  չի  արձագանքի  և  չի  հարգի: