вторник, 9 сентября 2014 г.

Բազեն և ընտանի հավը

    Վարդան  Այգեկցի
                                          ԲԱԶԵՆ ԵՎ ԸՆՏԱՆԻ ՀԱՎԸ
Պարսավում էր բազեն հավին ու ասում նրան.
— Ինչո՞ւ այդպես անշնորհակալ ես քո տիրոջ նկատմամբ, ինչո՞ւ ես զգուշանում նրանից։ Չե՞ս տեսնում ինձ, վայրենի լինելով հանդերձ, հենց որ տերս սուլում և կամ ձեռքի շարժումով կանչում է, անմիջապես մոտենում եմ նրան։ Իսկ դու թեև ազգուտակով ծնվել ու սնվել ես նրա տան մեջ, բայց խուսափում ես նրանից։
— Շամփուրն եմ հիշում, որովհետև մեզանից շատերին խորովեցին, իսկ բազեներից և ոչ մեկին։ Որքան որ ես հավ եմ տեսել շամփուրի վրա, ո՛վ թռչունների արքա, եթե դու գեթ մի բազե տեսնեիր, կարծում եմ, որ անդարձ կհեռանայիր մարդուց, և եթե հազար անգամ համոզեին ու բազում պարգևներ խոստանային, դարձյալ չէիր համաձայնի ենթարկվել նրա կանչին:

    Այս  առակի  իմաստը  նրանում  է, որ  եթե  մարդու հետ  լավ  վերաբերվես,  կարժանանաս  նրա  հարգանքին: Եթե  մարդու  հետ  վատ  վերաբերվես, նա կանչիդ  չի  արձագանքի  և  չի  հարգի:


Комментариев нет:

Отправить комментарий