среда, 10 сентября 2014 г.

Նկարը և մեխը /առակ/

            Նկարը և մեխը
           
             Նկարը    մեխին  անընդհատ ասում  էր.
            -Ինչու՞  ես  ինձ  բռնել: Թող գնամ դուրս զբոսնելու:
            -Լա՞վ  ես  մտածել,- հարցրեց մեխը:
            -Այո,-   պատասխանեց  նկարը:
            Մեխը  ծռվեց և  բաց  թողեց  նկարին:   Նկարն  ընկավ  ու  կոտրվեց:



                 Առակի  իմաստն  այն  է,  որ  պետք  է  ամպայման  հաշվի  առնել  սեփական  հնարավորությունները  և  ուրիշին  չմեղադրել  անհնար  ցանկությունների  չիրականացման  մեջ:


Комментариев нет:

Отправить комментарий