четверг, 30 октября 2014 г.

Սեբաստացու օրերին ընդառաջ: Հարիսա

Սեբաստացու օրերին ընդառաջ
Հարիսայի բաղադրատոմս


                       
Այս ուտեստը կարելի է պատրաստել հավի, հնդկահավի ու ոչխարի մսով:

Բաղադրիչներ.
հավի միս – 1 կգ,
ձավար – 500 գ,
աղ ըստ ճաշակի,
յուղ
    Ձավարը մի քանի ժամ թրջել սառը ջրով: Հավի միսը կտրատել, դնել կաթսայի մեջ, վրան լցնել ձավարըլցնել այնքան ջուր, որ 4-5 մատ ծածկի կաթսայի պարունակությունը: Եռալուց սկսած փրփուրը հեռացնել: Եփել մարմանդ կրակով: Երբ թանձրանա, սկսել խառնել փայտե գդալով: Եփել այնքան, որ դառնա ծորուն միատարր շիլաՊարբերաբար խառնել, որ չկպչի: Ընթացքում առանձնացած ոսկորները հանել: Վերջում աղ անել: Մատուցել` ափսեի մեջ յուղ դնելով: Եթե սիրում եք դարչին, յուղի վրա կարելի է մի քիչ դարչին ցանել:

                                                           Ավանդազրույց  հարիսայի  մասին

    Խրիմյան Հայրիկը իր «Պապիկ և Թոռնիկ» գրքի մեջ, պատմելով մի ավանդազրույց հարիսայի մասին, բացատրում է, որ բառն առաջացել է «հարեք զսա» նախադասությունից։ Հարիսայի արմատները շատ հին են. հարիսան, այլ անունով՝ քաշիկա, եղել է տոնածիսական ճաշ, պատրաստվել է մեծ կաթսաներով և նվիրված է աստվածներին, որպես գոհաբանության արտահայտություն։ Ամբողջ գիշեր կաթսան դրվում էր թոնրի մեջ, հանգած կրակի անթեղների վրա, մարմանդ եփվելով, առավոտյան մատուցվելու համար։
Լեգենդ  հարիսայի  մասին
     
      Մի լեգենդ կա հարիսայի մասին, ըստ որի, Խոր Վիրապի փոսից ազատվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը ժամանում է Վաղարշապատ և  60 օր քրիստոնեություն է քարոզում տեղի հեթանոսներին: Աղքատներին ուտելիք տալու համար նա բերել է տալիս շատ յուղ և ոչխարներ, որից հետո ոչխարները մորթվում են և ձավարի հետ եփվում մեծ կաթսաների մեջ: Այնուհետև Գրիգոր Լուսավորիչը պատվիրում է երկու ուժեղ տղամարդու կաթսաների մեջի միսը խառնել և հենց այդտեղից է, որ գալիս է հարիսա անունը. Հարեք սա:


Իմ սիրելի տոնը

                                                        Իմ սիրելի  տոնը  

     Իմ սիրելի  տոնը  ամանորն է: Այդ տոնը ինձ դուր է գալիս, որովհերև Ձմեռ Պապն ինձ նվերներ է բերում: Այդ  օրը  մարդիկ զարդարում են  իրենց  տները  և ճոխ սեղան են պատրաստում:Նրանք  միմյանց հյուր են գնում և բարեմաղթանքներ  են  ասում: Այդ գիշեր Ձմեռ Պապը ժամը 24:00-ին նվերներ է բերում:  Նա  աննկատ մտնում է տուն, թողնում  է նվերը  և դուրս  է գալիս: Ուղիղ ժամը 24:00-ին հրավառություն է լինում: Մարդիկ բացում են շամպայնը և շնորհավորում միմյանց ամանորը: Այդ գիշեր հեռուստացույցով հետաքրքիր հաղորդումներ և ֆիլմեր են ցույց տալիս: Ամանորի գիշեր բոլորը երազանքներ են պահում Ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք, բայց  Ձմեռ Պապը  կա  ու  կլինի:


среда, 29 октября 2014 г.

Հավի խելքը

                                                              Հավի  խելքը

      Լինում է,  չի  լինում  մի  կատու և մի  շուն է լինում: Սրանք ամեն  օր կռվում են:
Շունը կատվին ասում է.
            -Ա՛յ անամոթ, ինչու՞ ես  բոլոր  մկներին  ուտում:
 Կատուն ասում է.
            -Ինչու՞ ես այդքան շատ հաչում, այ  անխելք:
 Այդպես կռիվը   անդադար շարունակվում   էրՄի օր հավը լսում է կատվի ու շան կռիվը: Նա մոտենում է շանն ու կատվին և ասում:

            -Ա՛յ  շուն, եթե  կատուն  մկներին  չուտի, մկները  մեզ կանհանգստացնեն: Ա՛յ  կատու, եթե  շունը  չհաչի  գայլերը  մեզ  կգողանան: Շունն  ու  կատուն մեր  օգնականներն  են:

вторник, 28 октября 2014 г.

Իմ օրը

                                                          Իմ  օրը

      Առավոտյան  ես  արթնանում եմ ժամը 08:00-ին: Արագ   հագնվում  եմ, կատարում  եմ առավոտյան մարմնամարզություն, նախաճաշում եմ, ապա լվանում եմ դեմքս ու ատամներս: Հետո գնում եմ դպրոց: Դպրոցում նոր դասեր եմ սովորում, դասամիջոցին խաղում եմ: Յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի ընկերներիս հետ գնում եմ ռոբոտիքսի, որն  ինձ շատ  է  դուր  գալիս: Յուրաքնչյուր չորեքշաբթի, շաբաթ ու կիրակի  գնում եմ կարատեի:
    Դասերից հետո գնում եմ տատիկիս տուն: Այնտեղ  ճաշում եմ, խաղում  եմ փիսիկի հետ : Երբ մայրիկս գալիս է, գնում ենք այգի զբոսնելու և անվաչմուշկ  քշելու: Երբ տուն ենք վերադառնում , ես  դասերս  եմ սովորում : Երեկոյան  դիտում եմ մուլտֆիլմ կամ խաղում եմ համակարգչային խաղեր: Վերջերս ես սովորել եմ թղթից նավակ, ինքնաթիռ, հովհար, փողկապ, տնակ և տանկ պատրաստել: Կարծում եմ, որ  էլի նոր բաներ կսովորեմ  պատրաստել:

    Ինձ  դուր  է  գալիս , երբ  իմ  օրը  հետաքրքիր  է  անցնում: