Սեբաստացու
օրերին ընդառաջ
Հարիսայի բաղադրատոմս
Այս ուտեստը կարելի է պատրաստել հավի, հնդկահավի ու ոչխարի մսով:
Բաղադրիչներ.
հավի միս – 1 կգ,
ձավար – 500 գ,
աղ ըստ ճաշակի,
յուղ
ձավար – 500 գ,
աղ ըստ ճաշակի,
յուղ
Ձավարը մի
քանի
ժամ
թրջել
սառը
ջրով:
Հավի
միսը
կտրատել, դնել կաթսայի մեջ, վրան լցնել ձավարը, լցնել այնքան ջուր, որ 4-5 մատ ծածկի կաթսայի պարունակությունը: Եռալուց սկսած փրփուրը հեռացնել: Եփել մարմանդ կրակով: Երբ թանձրանա, սկսել խառնել փայտե գդալով: Եփել այնքան, որ դառնա ծորուն միատարր շիլա: Պարբերաբար խառնել, որ չկպչի: Ընթացքում առանձնացած ոսկորները հանել: Վերջում աղ անել: Մատուցել` ափսեի մեջ յուղ դնելով: Եթե սիրում եք դարչին, յուղի վրա կարելի է մի քիչ դարչին ցանել:
Ավանդազրույց հարիսայի
մասին
Խրիմյան Հայրիկը իր «Պապիկ և Թոռնիկ» գրքի մեջ, պատմելով մի ավանդազրույց հարիսայի մասին, բացատրում է, որ բառն առաջացել է «հարեք զսա» նախադասությունից։ Հարիսայի արմատները շատ հին են. հարիսան, այլ անունով՝ քաշիկա, եղել է տոնածիսական ճաշ, պատրաստվել է մեծ կաթսաներով և նվիրված է աստվածներին, որպես գոհաբանության արտահայտություն։ Ամբողջ գիշեր կաթսան դրվում էր թոնրի մեջ, հանգած կրակի անթեղների վրա, մարմանդ
եփվելով, առավոտյան մատուցվելու համար։
Լեգենդ հարիսայի մասին
Մի լեգենդ կա հարիսայի մասին, ըստ որի, Խոր Վիրապի փոսից ազատվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը ժամանում է Վաղարշապատ և 60 օր քրիստոնեություն է քարոզում տեղի հեթանոսներին: Աղքատներին ուտելիք տալու համար նա բերել է տալիս շատ յուղ և ոչխարներ, որից հետո ոչխարները մորթվում են և ձավարի հետ եփվում մեծ կաթսաների մեջ: Այնուհետև Գրիգոր Լուսավորիչը պատվիրում է երկու ուժեղ տղամարդու կաթսաների մեջի միսը խառնել և հենց այդտեղից է, որ գալիս է հարիսա անունը. Հարե’ք սա:

Комментариев нет:
Отправить комментарий