Թալինի Կաթողիկե եկեղեցի
Արագածոտնի մարզ
Կաթողիկե եկեղեցին գտնվում է Թալինի հյուսիսային եզրամասում:
Տաճարի կառուցման վերաբերյալ վիմագրական կամ մատենագրական տեղեկություններ չեն գտնվել։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։ Մի շարք հատկանիշներից եզրակացվում է, որ կառուցվել է VIIդ.։ Կաթողիկեն պատկանում է «գմբեթավոր բազիլիկ» կառույցների տիպին։ Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերին են երկու քառակուսի խորաները, որոնց վերին հարկերը գաղտնարաններ են: Կարմիր և սև տուֆից սրբատաշ կառույցը սկզբում ունեցել է կղմինդրյա ծածկ, որը հետագայում փոխարինվել է քարասալերով: Ներսում քանդակները գրեթե բացակայում են, դրանց փոխարինել են որմնանկարները Ներսում պահպանվել են արձանագրություններ: Ամբողջ կառույցը իր մասշտաբով իշխում է հարթ տեղավայրում, ուր արևմուտքից երևում է Արտենի լեռը, իսկ հյուսիսից բլուրներ են։ Տաճարի գմբեթը ավերվել է 1840թ-ի երկրաշարժից։ 1947-ից տաճարը մասնակի վերանորոգվել է։
Թալինից Դաշտադեմ (նախկին Ներքին Թալին) տանող ճանապարհի վրա է գտնվում միջնադարյան նշանավոր քարավանատներից մեկը (XII-XIIIդդ.):



Комментариев нет:
Отправить комментарий