четверг, 16 октября 2014 г.

Ամեն հաչող շուն չէ, ամեն խոսող մարդ չէ

  Ամեն հաչող շուն չէ, ամեն խոսող մարդ չէ։
 Ամեն հաչողի քար նետես,  քար չի մնա։ 
 Ամեն  շուն  իր  դռանն է հաչում:
Շան  պոչը յոթը տարի կաղապար դրին, էլի էն կեռ պոչն է:
Բաց ամանը  շունն  էլ  կլիզի, կատուն էլ: 
 Առանց շան գյուղ  չի լինի:
Շան  հետ  ընկերացի՛ր,  բայց  փայտը  ձեռքիցդ  մի՛  գցիր:
Շնից  մազ  պոկելն  էլ  է  օգուտ:

                             Ամեն հաչող շուն չէ, ամեն խոսող մարդ չէ

        Մի անգամ ես իջել  էի  տատիկիս բակ: Տղաներով  վոլեյբոլ  էինք  խաղում : Տատիկիս բակի Պողոսն  ասաց,  որ ինքը  կարող է  ծեծել  իրենից  տասը   տարով  մեծ  Սամվելին: Այնպես պատահեց,  որ  քիչ  հետո Սամվելը  մոտեցավ  մեզ ու կոպիտ խոսելով,  հրամայեց Պողոսին,  որ խանութից մաստակ գնի իր համար: Պողոսը վախեցած կատարեց  Սամվելի  պահանջը:  
        Ես հիշեցի  մեր  սովորած  ասացվածքը.  Ամեն հաչող  շուն  չէ, ամեն  խոսող  մարդ  չէ:
            

Комментариев нет:

Отправить комментарий