вторник, 4 ноября 2014 г.

Յուրի Վեսելովսկու կարծիքը Մխիթարյան միաբանության մասին



Յուրի  Վեսելովսկու  կարծիքը  Մխիթարյան  միաբանության  մասին

   Մոսկվայի համալսարանի և Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, պատմահամեմատական գրականագիտության կարկառուն ներկայացուցիչ Ալեքսեյ Վեսելովսկու  որդու` ռուս անվանի գրաքննադատ և հայագետ, բազմաթիվ հայագիտական աշխատությունների հեղինակ Յուրի Վեսելովսկու  առաջին ուղևորության տպավորությունները տեղ են գտել «Բայրոնը Ս. Ղազար կղզում» գրքում:
   Գրքում,  խոսելով  Ս. Ղազար վանքի մասին,  նա  նշում է, որ «այն չի ծառայում որպես կրոնական կամ լուսավորական կենտրոն իտալական ժողովրդի համար: Դա տարաշխարհիկ ժողովրդի մի յուրահատուկ գաղութ է, ինչ-որ հրաշքով իտալական միջավայր տեղափոխված հեռավոր արևելքի մի անկյուն: Դա իր լուսավորական գործունեությամբ հայտնի հայ-մխիթարյանների վանքն է»:
   Այնուհետև Յու. Վեսելովսկին խոսում է Բայրոնի Ս. Ղազար կղզի առաջին այցելության, կղզու բնակիչների հետ նրա առաջին ծանոթության, հայերենի առաջին դասերի  մասին, ինչպես նաև նկարագրում է Մխիթարյանների կողմից Բայրոնին հատկացված աշխատասենյակը, որտեղ բանաստեղծը ոչ միայն հայերենի դասեր է առել Հարություն Ավգերյանից, նամակներ գրել իր ընկերներին, այլև այստեղ է «կազմվել և այն առաջին բանասիրական աշխատությունը, որին մասնակցել են և՛ Ավգերյանը, և՛ Բայրոնը. դա անգլերեն քերականությունն էր հայերի համար»: Ապա հեղինակն ավելացնում է, որ այս սենյակում է բանաստեղծը գրել վերոհիշյալ քերականության համար նախատեսված հայտնի առաջաբանը, հայերենից թարգմանել կորնթացիներին ուղղված ս. Պողոսի թղթերը, ինչպես նաև այլ գործեր: Յու. Վեսելովսկին մեծ ակնածանքով է խոսում վանքի հարուստ գրադարանի, այնտեղ պահվող գրքերի մասին, որոնք վանականների ջանքերով են ձեռք բերվել :


Комментариев нет:

Отправить комментарий