ԳՈՒՆԱՎՈՐԻԿ
Մի
անգամ հեռուստացույցով հայտնեցին , որ Արկտիկայի
Տաքություն քաղաքում երկնաքար
է ընկել: Պարզվում է, որ երկնաքարը գունավոր
է եղել ու նրա փոշին տարածվել է քաղաքի վրա: Այդ
փաստը ինձ շատ հետաքրքրեց: Ես որոշեցի այցելել
այդ քաղաք: Այդպես էլ արեցի:
Չեք պատկերացնի, թե ինչպիսի նախշուն
քաղաք է Տաքություն
քաղաքը: Մարդիկ, որ շնչել էին այդ փոշին նույնպես գունավորվել
էին: Պատկերացնում եք, մարդիկ դարձել
էին երկնագույն, իսկ ատամները՝
սև: Վնասվել էր ողջ բնության
գունանյութը ու բույսերը
թափանցիկ էին դարձել:
Շենքերը համ կարմիր
էին, համ հանաչ, համ
էլ երկնագույն: Ինձ դիմավորեցին
և ճանապարհեցին գունավոր ծաղիկներով: Ես նորից
ուզում եմ այցելել
նրանց:
Комментариев нет:
Отправить комментарий