среда, 8 октября 2014 г.

Կարմիր բլուր

                                  
                                                                       Կարմիր  բլուր
          Ես  և  իմ  դասընկերները  ընկեր  Իվետայի հետ  այցելեցինք  Կարմիր  բլուր: Այն  շատ  հետաքրքիր  էր  ինձ  համար:
           Կարմիր  է  կոչվում  բլուրը կարմիր  գույնի  կավահողի  պատճառով:   Հին աշխարհի հզորագույն երկրներից մեկի՝ Վանի թագավորության վերջին փուլում հիմնված խոշորագույն կենտրոնը Թեյշեբա Աստծուն նվիրված Թեյշեբաինի քաղաքն է, որը Երևանի ներկայիս տարածքում գտնվող հայտնի Կարմիր բլուրն է:  Միջնաբերդը  երկհարկ  էր  և  շրջապատված  էր  պարսպով:  Առաջին՝  նկուղային  հարկուը  եղել  է  պահեստ, որն   ունեցել  է  150  սենյակ: Բնակելի սենյակներն ու հանդիսավոր դահլիճները եղել են երկրորդ հարկում։  Բնակելի թաղամասերը կազմված են եղել առանձին տների խմբավորումից, երկու սենյակից բաղկացած տներն առջևում ունեցել են բակ՝ օջախով, խմելու ջրի մեծ կարասով և այլն։ 

  Գիտնականներն արդեն մոտ երկու տասնյակ գերխիտ դասավորված դամբարաններ են պեղել: Թեյշեբաինին հրկիզվել և կործանվել է սկյութների և բնիկ ցեղերի հարձակումից, մ. թ. ա. մոտ 585 թվականին։ Ենթադրվում է, որ այն կարող է կործանված լինել նաև նախքան Ռուսա Գ-ն, որն իշխել ու գործել է Արգիշտիխինիլիում` Արինբերդում, իսկ Թեյշեբաինիում հետք չի թողել։ Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց է մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիս-արևմտյան կողմից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։ Կործանումից հետո կյանքը քաղաքում այլևս չի վերականգնվել։

Комментариев нет:

Отправить комментарий