Ջուրը մարդու կյանքում
Մարդու օրգանիզմը 70%-ով
բաղկացած է ջրից, իսկ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար հասուն մարդն օրական պետք է
օգտագործի 2 լիտր (8 բաժակ) ջուր:
Գիտությանը հայտնի է
ավելի քան 20 հազար նյութ, որոնք կարող են
աղտոտել խմելու ջուրը: Այդ նյութերի մեծ մասն անտեսանելի են
մարդու աչքին և չունեն համ կամ հոտ:
Եվրոպայում լավագույն քաղաքային ջրամատակարարման համակարգ և
լավագույն որակի ջուր ունեցող երկիրը համարվում է
Շվեյցարիան: Միևնույն ժամանակ, ջուրը ֆիլտրող սարքերը ամենալայն տարածումն ունեն հենց այս երկրում: Շվեյցարիան նաև կյանքի առավելագույն տևողությամբ առաջատարներից է
ամբողջ աշխարհում:
ԱՄՆ-ում պարզել են,
որ վաճառվող շշալցված ջրերի 25%-ը
սովորական քաղաքային ջուրն է՝ ֆիլտրած վիճակում: Հետազոտություննեը ցույց են
տվել, որ քլորացված ջրի օգտագործումը 80%-ով բարձրացնում
է միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկը: Իսկ մաքուր ջրի օգտագործումը, ընդհակառակը, նվազեցնում է
հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը 45%-ով
և կրծքի քաղցկեղինը՝ 79%-ով:
Շշալցված ջուրը ապահով է
խմելու համար, սակայն «կանգնած» ջուրն ունի հնանալու հատկություն: Դուք երբեք չգիտեք, թե
երբ է այդ ջուրը շշալցվել և
մինչև խանութում հայտնվելը որքան ժամանակ է պահեստավորվել: Բացի դրանից, շշի պատրաստման համար օգտագործվող պլաստիկ նյութի մասնիկները կարող են
հայտնվել ջրում, եթե շիշը ենթարկվում է
ցածր կամ բարձր ջերմաստիճանային ներգործության, օրինակ՝ երբ այն երկարատև պահվում է
սառնարանում
կամ գտնվում է
արևի տակ:
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:
Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:
Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:
Հետաքրքիր փաստեր ջրի մասին
1. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է :
2. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10 -ից-12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում :
3. Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է : ԵՎ միայն 1.1% _ն է հասանելի մարդկանց :
4. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամեն խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել :
5. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին :
6. Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում :
7. Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը , այն դեպքում , երբ ձյունը կազմում է 85% : Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը: