Իմ կարծիքը
<<Չիպոլինոյի արկածները>>
գրքի մասին
Այս հեքիաթն առանձնանում էր նրանով, որ հեքիաթի բոլոր հերոսները մրգեր կամ բանջարեղեն էին: Իմ սիրելի
հերոսը դա Բալուկն էր: Բալուկը շատ խելացի, ազնիվ, ընկերասեր, արդարամիտ էր: Նա հոգնել էր իր բանտարկված վիճակից և ուզում էր ազատ լինել ու ընկերներ ունենալ: Ինձ դուր եկավ, որ նա կարողացավ օգնել իր ընկերներին և վերջում Չիպոլինոյի հետ կախեց Ազատության դրոշը:
Իմ համար ամենահետաքրքիր հատվածն
այն էր, որ Իշխան Լիմոնն այնքան արագ քշեց
կառքը, որ այն շուռ եկավ: Իսկ իշխանն ընկավ
գոմաղբի մեջ և ինքն իրեն ասաց, որ այնտեղ շատ
հարմար է: Դա շատ ծիծաղելի էր:
Ես կուզենայի այդ հեքիաթի վերջաբանը
փոխել այնպես, որ վերջում Իշխան Լիմոնը մի արհեստ սովորեր և զբաղվեր հողագործությամբ, ինչպես Պոմիդորը:
Комментариев нет:
Отправить комментарий