Ինչը մտերմացրեց Չիպոլինոյին և արջին
Արջը եկել էր Չիպոլինոյի
և նրա բարեկամների ապաստարան: Նա ուզում էր ուտել Սանամեր Դդմին: Չիպոլինոն նետեց Արջի
վրա հում կարտոֆիլ և ասաց.
- Բավարարվի՛ր:
Հետո Չիպոլինոն
առաջարկեց Արջին մտերմանալ: Պարզվեց, որ Արջի ծնողները գտնվում են Իշխան Լիմոնի կենդանաբանական
այգում: Արջն էլ իմացավ, որ Չիպոլինոյի հայրն
էլ է գտնվում Իշխան Լիմոնի բանտում: Այս փաստերն էլ առիթ հանդիսացան, որ Չիպոլինոն
ու Արջը ընկերանան: Այդ պատճառով էլ Չիպոլինոն կրակի մի մասը հանգցրեց, որ պարոն Արջը
մտնի ապաստարան առանց իր մորթին վառելու: Իսկ Պրոֆեսոր Տանձը ջութակով նվագեց Արջի
և Չիպոլինոյի ընկերության առիթով:
Комментариев нет:
Отправить комментарий