вторник, 21 апреля 2015 г.

Իմ կարծիքը Չիպոլինոյի արկածները գրքի մասին

             Իմ  կարծիքը  <<Չիպոլինոյի  արկածները>> գրքի  մասին

  Այս հեքիաթն առանձնանում էր նրանով, որ հեքիաթի  բոլոր հերոսները մրգեր կամ բանջարեղեն էին: Իմ սիրելի հերոսը դա Բալուկն էր: Բալուկը շատ խելացի, ազնիվ, ընկերասեր, արդարամիտ  էր: Նա  հոգնել  էր  իր  բանտարկված  վիճակից  և  ուզում  էր  ազատ  լինել  ու  ընկերներ  ունենալ: Ինձ  դուր  եկավ, որ  նա  կարողացավ  օգնել  իր  ընկերներին  և  վերջում Չիպոլինոյի  հետ  կախեց  Ազատության  դրոշը:
     Իմ համար ամենահետաքրքիր հատվածն  այն էր, որ Իշխան Լիմոնն այնքան արագ քշեց կառքը, որ այն շուռ եկավ: Իսկ  իշխանն ընկավ գոմաղբի  մեջ և ինքն իրեն ասաց, որ այնտեղ շատ հարմար է:  Դա  շատ  ծիծաղելի  էր: 
    Ես  կուզենայի այդ հեքիաթի վերջաբանը փոխել այնպես, որ վերջում Իշխան Լիմոնը մի  արհեստ  սովորեր և զբաղվեր  հողագործությամբ, ինչպես  Պոմիդորը: 

   Ես հաճույքով  կարդացի այս գիքը, որովհետև այս գրքի մեջ արկածները շատ էին, իսկ ես սիրում եմ արկածներ:

вторник, 7 апреля 2015 г.

Ինչը մտերմացրեց Չիպոլինոյին և արջին

Ինչը մտերմացրեց Չիպոլինոյին և արջին
   Արջը եկել էր Չիպոլինոյի և նրա բարեկամների ապաստարան: Նա ուզում էր ուտել Սանամեր Դդմին: Չիպոլինոն նետեց Արջի վրա հում կարտոֆիլ և ասաց.
- Բավարարվի՛ր:

  Հետո Չիպոլինոն առաջարկեց Արջին մտերմանալ: Պարզվեց, որ Արջի ծնողները գտնվում են Իշխան Լիմոնի կենդանաբանական  այգում: Արջն էլ իմացավ, որ Չիպոլինոյի հայրն էլ է գտնվում Իշխան Լիմոնի բանտում: Այս փաստերն էլ առիթ հանդիսացան, որ Չիպոլինոն ու Արջը ընկերանան: Այդ պատճառով էլ Չիպոլինոն կրակի մի մասը հանգցրեց, որ պարոն Արջը մտնի ապաստարան առանց իր մորթին վառելու: Իսկ Պրոֆեսոր Տանձը ջութակով նվագեց Արջի և Չիպոլինոյի ընկերության առիթով: 

Երազի քաղաքը

                                                                                         Երազի  քաղաքը   

  Փոքրիկ մկնիկն իր  ընկերոջ հետ սովորականի պես դուրս եկավ զբոսնելու: Տարօրինակ էր, բայց անտառում նրանք ոչ ոքի չհանդիպեցին: Քայլեցին  ճանապարհով և հանկարծ մի գեղեցիկ կոշիկ գտան: Կոշիկը նրանց շատ դուր եկավ, վերցրեցին  և ուզում էին փորձել, բայց նկատեցին, որ կրունկը ծակ է: Ծակից ներս նայեցին ու տեսան, որ այնտեղ մի քաղաք կա: Նրանք  շատ էին  ուզում հագնել այդ կոշիկը բայց մտածեցին. Եթե  այս կոշիկը հագնենք  այս ամբողջ  քաղաքը կքանդվի և միլիոն բնակիչներ կտուժվեն: Հանկարծ նրանք  տեսան մի երկար թել՝ կոշիկից կախված, քաշեցին  թելը և անմիջապես հայտնվեցին այդ քաղաքում: Նրանք շատ վեխեցան, բայց հետո հասկացան, որ վախենալու բան չկա: Կարծես  սովորական քաղաք լիներ: Բայց իրականում այդ քաղաքը սովորական չէր: Այդ քաղաքը ստեղծել էր մի բարի Նոտչ անունով կախարդ: Նրանք նկատեցին,որ այդտեղ ամեն ինչ քառակուսի էր, նույնիսկ ատոմները, մարդիկ, կենդանիները և այլն: Այդ պահին նրանց մոտեցավ մի մարդ, որի  անունը Ստիվ էր: Ընկերները  մի քիչ խոսեցին ծանոթացան, ապա միմյանց հրաժեշտ տվեցին: Հաջորդ օրը գնացին եկեղեցի, այնտեղ նրանք տեսան Ստիվին: Ստիվը շրջվեց ,սակայն  նրա աչքերը սպիտակ էին: Պարզվեց, որ քաղաքի  չար  կախարդ Հեռոբրինը նման  է  Ստիվին, սակայն  աչքերը սպիտակ  են: Մկնիկն  ու  ծավախոզուկը  շատ  վախեցան  և  ճչացին:

      Մկնիկը զարթնեց: Պարզվեց դա երազ էր:

воскресенье, 5 апреля 2015 г.

Ինչպես փրկվեց սինյոր Սիսեռը

                                                       Ինչպես փրկվեց սինյոր Սիսեռը
                Չիպոլինոն Բողկից տեղեկանում է, որ Սիսեռին կախելու են: Չիպոլինոն Խլուրդին շատ է խնդրում , որ նա ստորանցք փորի դեպի Սիսեռին կախելու տեղը: Խլուրդն  ասում  է, որ  ինքը  փաստաբաններին  ու սիսեռ չի  սիրում: Սակայն   համաձայնվում  է, քանի  որ բարի  է  լինում: Խլուրդը կարճ ժամանակ անց հասնում է այդ տեղը: Երբ Սիսեռը պարանը վզին ընկնում է գետին, նրանք պարանը կտրում են և տալիս են կարտոֆիլի բուժիչ հյութ: Այդպես էլ Սիսեռը փրկվում է:


Զատիկ

                                                                                           Զատիկ
 Սուրբ  Հարության  տոնը մեր  ընտանիքի  սիրելի  տոներից  է: Շաբաթ  օրը  մայրիկս  ձու  է  ներկում, պատրաստում  է չամչով  փլավ, ձուկ  է  խաշում:  Մենք  ձևավորում  ենք  զատկի  սեղանը: Սեղանին  պարտադիր  լինում  է կարմիր  գինի և  լավաշ:  Դրանից  հետո  գնում  ենք  եկեղեցի, որպեսզի  բերենք  վառվող  մոմ:Տուն  վերադառնալուց  հետո    ձվակռիվ  ենք  անում  և  ճաշակում  ենք  զատկական  ուտեստները: Հաճելի  է  այն  պահը, երբ  մարդիկ  միմյանց  շնորհավորում  ենք  և  բարեմաղթանքներ  ասում: Զատկին  հաջորդող  երկուշաբթին  կոչվում  է  Մեռելոց: Մենք  այցելում  ենք մեր  հանգուցյալ  հարազատների  շիրիմներին: